00:00:00

Վթարի հետեւանքով Opel-ի վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է բժշկական կենտրոն

22:51, 13 մարտ 2021 Պատահարներ

Այսօր ՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի՝ Սասնաշեն գյուղի խաչմերուկում, բախվել են Opel եւ КамАЗ մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետեւանքով Opel-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի բշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր