00:00:00

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel Zafira-ն ու «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի Ford Transit-ը. կա վիրավոր

21:29, 13 մարտ 2021 Պատահարներ

Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Դաշտավան գյուղի վարչական տարածքում բախվել են Նիզամի գյուղի բնակիչ, 62-ամյա Պավել Գազարյանի վարած Ford Transit մակնիշի և Դաշտավան գյուղի բնակիչ, 45-ամյա Մարտին Եղիկյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, վարորդի համագյուղացի, 43-ամյա Գնել Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատաննքերը ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Պ. Գազարյանը աշխատում է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր