00:00:00

«Դրախտ» լողափում վագոն-տնակ է այրվել

12:25, 13 մարտ 2021 Պատահարներ

Մարտի 13-ին, ժամը 06։07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին՝ «Դրախտ» լողափում, այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ ԱԻՆ տեղեկատվությամբ, պարզվել է, որ վագոն-տնակում (18 քմ) այրվում են պլաստմասսայե արկղեր։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 06։44-ին, մարել՝ 07։53-ին։ Այրվել են երկաթյա վագոն-տնակի (18 քմ) ներսի փայտյա երեսպատումը (մոտ 62 քմ) և ներսում գտնվող պլաստմասսայե արկղեր։ Տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր