00:00:00

Ձերբակալվել են Երևանի 50-ամյա և 39-ամյա քաղաքացիներ. նրանք կասկածվում են Երևանի Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետից 50 մլն դրամ հափշտակելու մեջ

19:32, 12 մարտ 2021 Իրավական

Այսօր ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Կոտայքի մարզում  իրականացրել են հատուկ օպերացիա: Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիայի արդյունքում Զովունի գլուղում գտնվող գազալցակայաններից մեկում ոստիկանները վնասազերծել և այդտեղից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել  Երևան քաղաքի բնակիչներ, 50-ամյա Արմեն Հ.-ին և 39-ամյա Էդգար Ս.-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս կասկածվում են փետրվարի  22-ին Երևանի կենտրոն վարչական շրջանում Քաջազնունի  6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետից զենքի և նռնակի սպառնալիքի տակ 50 մլն դրամ հափշտակելու մեջ: Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ նրանք ձերբակալվել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր