00:00:00

Գյումրու Անի թաղամասի առանձնատներից մեկում դանակահարվել են երիտասարդ ամուսիններ

15:40, 12 մարտ 2021 Իրավական

Երեկ երեկոյան Գյումրու Անի թաղամասի առանձնատներից մեկում դանակահարվել են երիտասարդ ամուսիններ: Անհայտ անձը տան բակում նախ դանակահարել է տղամարդուն, որից հետո տուն մտնելով վնասել է կնոջը: Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ ամուսինների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Տղամարդը վիրահատվել է, վիճակը կայուն է, թեպետ հիվանդանոց է տեղափոխվել որովայնի շրջանում սուր կտրող գործիքից հարվածներ ստացած վերքերով: 34-ամյա կնոջն, առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո, տեղափոխել են Երևան՝ նեղ մասնագիտական բուժօգնության նպատակով: Մեր տեղեկություններով՝ դանակարհված երիտասարդի հայրը Գյումրիում գործարար է, և նրան է պատկանում քաղաքի սրճարաններից մեկը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, դեռևս կասկածյալ չկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր