Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 35-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով․35-րդ րոպեին Բորխա Մայորալը փոխարինեց Հենրիխ Մխիթարյանին: «Ռոմայի» 77-րդ համարը փոխարինելուց հետո սառույցի տոպրակ էր դրել վնասված ոտքին:
«Մխիթարյանի վնասվա՞ծքը: Միայն վաղը կունենանք ամբողջական պատկեր, բայց կարծում եմ, որ, ցավոք, Հենրիխը պատրաստ չի լինի հաջորդ խաղին»,- ասել էթիմի գլխավոր մարզիչ Ֆոնսեկան խաղից հետո:
Ըստ Sky Sport Italia-ի, կիսապաշտպանը մկանների հետ կապված խնդիր ուներ: Այսօր նա բուժզննում կանցնի: Դրա արդյունքները ցույց կտան, թե որքան լուրջ է վնասվածքը:
Այս մասին դեռ պաշտոնական տեղեկատվություն չկա: