00:00:00

Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը վարչապետը կրկին ուղարկել է նախագահին

17:52, 11 մարտ 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու միջնորդությունը հիմնավորումներով կրկին ուղարկել  է նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին 24News-ին հայտնեցին վարչապետի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության նախագահն առարկություններով վերադարձրել էր Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը: Հիշեցնենք նաև, որ Արտակ Դավթյանը 2021թ. մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարություններով ավագ սպա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր