00:00:00

Ամրամ Մակինյանը Փաշինյանի օգնականի և ՀԿԳ քննիչի հարցով հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն

13:58, 11 մարտ 2021 Իրավական

Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդպետյանի և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերևույթ հանցագործությունների կատարման մասին՝ կից ապացույցները ներկայացնելով, հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը: Հիշեցնենք, որ երեկ Մակինյանը գրառում էր կատարել՝ անդրադառնալով 168.am-ի հրապարակած տեսանյութերին և գրել՝ տեսանյութերում երևում է՝ Փաշինյանի օգնականը ՀԿԳ քննիչին է ուղարկում Ռ. Հայրապետյանի որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր