00:00:00

Վիկ Դարչինյանն անվանի մարզիկների ուշադրությունը հրավիրել է հայ գերիների խնդրին

11:46, 11 մարտ 2021

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Կոչով դիմում եմ աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին. Հարգելիներս. Իմ երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ կան, որոնցից ամենաառաջնայինը մեզ համար, մեր գերիների վերադարձն է դեպի հայրենիք: Աշխարհի բոլոր սպորսմեններին դիմում եմ և խնդրում եմ, մի եղեք անտարբեր և միացեք իմ կոչին, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձնի մեր հայ գերիներին, որոնց պահում են բանտարկյալների նման: Պատերազմը ավարտվել է. հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, բայց կան փրկված զինվորներ, ովքեր դեռ կարող են տուն վերադառնալ: Խնդրում եմ բարձրաձայնել այս խնդիրը, որպեսզի մեր հայ գերիներն այլևս փակված չմնան Արդրբեջանի բանտերում, որպես բանտարկյալներ: Ձեր ընկեր և բարեկամ, Աշխարհի իննակի չեմպիոն Վիկ Դարչինյան»,- ֆեյսբուքյան էջում գրել է անվանի բռնցքամարտիկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր