00:00:00

Երկու քաղաքացու վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

19:25, 10 մարտ 2021 Իրավական

Մարտի 8-ին, ժամը 21.25-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 62-ամյա Սամվել Մայիլյանին, որը տեղում մահացել էր, և 34-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Վրաերթ կատարած վարորդը հեռացել էր դեպքի վայրից: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են, որ քաղաքացիներին վրաերթի է ենթարկել Պռոշյան գյուղի 80-ամյա մի բնակիչ՝ իր վարած «Հունդաի» ավտոմեքենայով։ Նա մարտի 9-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր