00:00:00

Հրդեհ Ներքին Չարբախ թաղամասում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

00:10, 10 մարտ 2021 Պատահարներ

Մարտի 9-ին, ժամը 15։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախ թաղամասի 9-րդ փողոցում այրվում է չոր խոտ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:47-ին, մարվել՝ 20։11-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի կառուցատարրերը (մոտ 120 քմ), 800 հակ անասնակեր և մոտակայքում կայանած «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր