00:00:00

Երևանում 3 անչափահաս երեխաների 34–ամյա հայրը էլեկտրաենթակայանում էլեկտրահարվել և տեղում մահացել է

22:27, 09 մարտ 2021 Պատահարներ

Այսօր՝ մարտի 9-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 39/9 շենքի 2-րդ մուտքի հարևանությամբ գործող էլեկտրաենթակայանում տղամարդու դի կա Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետի տեղակալ  Արսեն Ապերյանի գլխավորությամբ, պարզել են մահացածի ինքնությունը:  Վերջինս  Այնթապ գյուղի բնակիչ, 34-ամյա  Ռադիկ Գ.-ն էր, ով էլեկտրաենթակայանում  աշխատանքներ կատարելու ժամանակ  էլեկտրահարվել և տեղում մահացել է: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ  Ա. Ալեքյանի կողմից  նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:  Դեպքի վայրում հավաքվածները  նշում էին, որ ժամը 13:00-ից բազմաբնակարանային այս շենքում էլեկտրամատակարարումը խափանվել է և մահացածն իր  գործընկերների հետ խոտանն էին վերացնում, որպեսզի բնակչությանը կարճ ժամանակում  էլեկտրաէներգիա մատակարարվի և այդ ժամանակ ներսում տեղի է ունեցել ողբերգական դեպքը: Մահացածը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 անչափահաս երեխա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր