00:00:00

Ողբերգական դեպք «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում․ նորածին աղջիկը մահացել է․ նրա 22-ամյա մայրը գտնվում է ծանր վիճակում

18:12, 09 մարտ 2021 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում։ Այդ օրը, ժամը 18։15-ի սահմաններում Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Արյում բնակավայրի բնակիչ 36-ամյա Արթուր Ա․-ից, ով հայտնել է, որ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում իր կնոջն ու երեխային սպանել են։ Եվ դրա մեջ մեղադրում է բժիշկներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնել են Ոստիկանության օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննչական խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 12։55-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել Արթուր Ա․-ի հղի կինը՝ 22-ամյա Լիլիթ Բ-ն։ Արթուր Ա․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Վահե Ն․-ի կողմից ընդունվել է իգական սեռի նորածնի ծնունդ, սակայն 5 րոպե անց նորածինը մահացել է, իսկ ծննդկան Լիլիթ Բ․-ն գտնվում է ծանր վիճակում։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր