00:00:00

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինը կրկին հրավիրվել է ՀՔԾ. նա վկայի կարգավիճակ ունի

16:00, 09 մարտ 2021 Իրավական

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինը վաղը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Ռուբեն Վարդազարյանը։ Վարդազարյանը չցանկացավ նշել, թե ինչ քրեական գործով է իր կինը հրավիրվում Հատուկ քննչական ծառայություն։ Նա միայն ասաց, որ իր կինն ունի վկայի կարգավիճակ։ Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունից չմեկնաբանեցին, թե ինչ քրեական գործով է ԲԴԽ նախագահի կինը հրավիրվում։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարդազարյանը հայտնել էր, որ իր կնոջը ՀՔԾ-ն հրավիրել է հարցաքննության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր