00:00:00

Սա ապացույցն է նրա, որ Ալիեւը լավ բռնել է Նիկոլ Փաշինյանի կոկորդից. Արփինե Հովհաննիսյան

16:08, 06 մարտ 2021

Մենք արդեն տարիներ շարունակ տեսնում ենք, որ Ալիեւի հոխորտանքներին երկրի բարձրագույն իշխանության մակարդակով որեւէ հոդվաբաշխ  պատասխան չենք տեսնում: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ Ալիեւը հայտարարել է, թե Զանգեզուրն իրենց պատմական հայրենիքն է, իսկ Հայաստանից պատասխան է հնչել ԱԳՆ խոսնակի մակարդակով: «Ինչ-որ կիսատ-պռատ մամուլի խոսնակներ, կիսատ-պռատ պատգամավորներ կիսատ-պռատ ինչ-որ բաներ են ասում, եւ ցանկացած ողջամիտ մարդու մոտ հարց է առաջանում՝ հա լավ, էս մարդն ինչի՞ չի պատասխանում Ալիեւին: Սա հերթական ապացույցն է նրա, որ Ալիեւը լավ բռնել է Նիկոլ Փաշինյանի կոկորդից, ունի նրա դեմ ինչ-որ փաստեր, եւ լավ չափել է նրա վախը:  Դրա համար էլ մեր պետությունը ամորձատված վիճակում շարունակում է քարշ տալ իր գոյությունը 4 ամիս շարունակ»,-ասաց ԱԺ նախկին խոսնակը: Ինչ վերաբերում է Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանին կստիպեն գործարկել Զանգեզուրով անցնող ճանապարհային միջանցքը, նա ասաց. «Սա վտանգավոր է այնքանով, որ Ալիեւն ասում է՝ մի անհանգստացեք, ես գիտեմ ձեր կապիտուլյանտին ինչպես բուռս հավաքել, ինչպես ձեզ նվաստացած պահեմ: Էդ դուք չեք կարողանում ընդդիմանալ, ես գիտեմ՝ ինչպես լուծել Նիկոլ Փաշինյանի հարցը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր