00:00:00

Քաղաքացուն վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

20:34, 04 մարտ 2021 Պատահարներ

Մարտի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 59-ամյա քաղաքացու և դիմել փախուստի. քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզել են, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել Երևանի 32-ամյա բնակիչը՝ իր վարած «ՎԱԶ-21120» մակնիշի ավտոմեքենայով: Մարտի 3-ին, ժամը 20.50-ին, նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին: Ավտոմեքենան Գողթ գյուղից տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Կատարվում է քննություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր