00:00:00

Տիրան Խաչատրյանը վարչական դատարանում վիճարկում է նախագահի հրամանագիրը

11:50, 04 մարտ 2021 Իրավական

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի արդեն նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել  ՀՀ նախագահի հրամանը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, 2021թ. փետրվարի 24-ին հրամանագրով Տիրան Խաչատրյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: Տիրան Խաչատրյանը պաշտոնանկ եղավ Yerevan.Today-ին տված հարցազրույցից հետո։ Թերթի լրագրողը Տ. Խաչատրյանին հարցրել էր, թե հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչի մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ հրապարակման՝ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղել էր ու բացասական պատասխան տվել: Այդ հարցազրույցից հետո հրապարակվեց նախագահի հրամանագիրը՝ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին ազատելու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր