00:00:00

Շվեդիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա․ 8 մարդ վիրավորվել է

23:59, 03 մարտ 2021 Պատահարներ

Շվեդիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա: 8 մարդ վիրավորվել է: Դեպքը տեղի է ունեցել հարավային Վետլանդա քաղաքում: Հարձակվողը վիրավորվել է եւ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել: Ինչպես հայտնում է Local-ը, ոստիկանությունը հակված է ահաբեկչության վարկածին: Հանցագործությունը սկզբում համարվել է սպանության փորձ, բայց հետագայում վերաորակավորվել է որպես ահաբեկչության կասկած: Հարձակվողը 20 տարեկան է: Նա հիվանդանոցում է բուժվելիս է եղել ոստիկանության հսկողության ներքո: Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը գործել է միայնակ, Վետլանդայում դեպքի վայրում իրավիճակը «վերահսկվում է»: Հետաքննության հետ կապված՝ քաղաքի որոշ թաղամասեր շրջափակվել են: Վետլանդան քաղաք է Շվեդիայի հարավային Յոնչյոպինգ շրջանում, որը գտնվում է Ստոկհոլմից 275 կմ հարավ-արեւմուտք, մոտ 14 000 բնակչություն ունի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր