00:00:00

Տավուշի մարզում անհետացած բնակչին գտել են

14:47, 27 ապրիլ 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 26-ին, ժամը 22:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 46-ամյա Ա. Դ.-ն մեկնել է Բերդ համայնքին պատկանող «Եղիշավան» կոչվող հանդամաս եւ չի վերադարձել. որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարների եւ ոստիկանության աշխատակիցների որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ժամը 23:25-ին Ա.Դ.-ն հայտնաբերվել է եւ տեղափոխվել տուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր