00:00:00

ԱՆ-ն սկսում է 2021 թվականի համար նոտարների թեկնածուների որակավորման ստուգման աշխատանքները

15:43, 03 մարտ 2021 Իրավական

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2021 թվականի համար նոտարների թեկնածուների որակավորման ստուգման անցկացման աշխատանքները: Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ 25 տարին լրացած քաղաքացին, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և` 1) անցել է նոտարական գործունեության առնվազն 1 տարվա ստաժավորում, կամ 2) անցել է առնվազն 3 ամսվա ստաժավորում, եթե ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան կամ 3)չի անցել ստաժավորում և ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան: Դիմորդը որակավորման ստուգման համար (հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենք) նոտարի թեկնածուների որակավորման ստուգում անցկացնելու նպատակով ստեղծված քննական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) քարտուղարին առձեռն ներկայացնում  է` 1) դիմում (ձևը կցվում է), որտեղ պետք է նշվեն` ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն. 2) 2 գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի. 3) անձնագիը (կամ նույնականացման քարտը) և դրա պատճենը. 4) բարձրագույն իրավաբանական կրթության վկայականը (դիպլոմը) և դրա պատճենը. 5) նոտարական գործունեության ստաժավորում անցած լինելու դեպքում ստաժավորումը ղեկավարող նոտարի եզրակացությունը, որում պետք է նշված լինեն ստաժավորման ժամկետի սկիզբը և վերջը, ստաժորի կողմից ստաժավորման ընթացքում կատարած` «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործողությունները, վերապատրաստման դասընթացներ անցած լինելու հանգամանքը և վերապատրաստման դասընթացների ժամերի քանակը, դրույթ այն մասին, որ նոտարը երաշխավորում է, որ ստաժորը լիարժեք անցել է «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված ստաժավորումը, որի արդյունքում լիովին տիրապետում է նոտարական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներին ու պատրաստ է հանձնել որակավորման քննությունները. 6)իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթը՝ ըստ անհրաժեշտության և դրա պատճենը. 7) գիտական աստիճանի վկայականը՝ ըստ անհրաժեշտության և դրա պատճենը. 8) որակավորման ստուգման համար օրենքով սահմանված չափով (20.000 ՀՀ դրամ) Հ/Հ՝ 900005163622 վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը: Դիմումը և կից փատաթղթերը հանձնելով` դիմողը ստորագրում է փաստաթղթերի հանձնումը և ընդունումը հավաստող փաստաթուղթ: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թվականի մարտի 17-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 17:00-ն: Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին` թեստավորման փուլը անցկացվելու է 2021 թվականի մարտի 29-ին: Գործնական խնդիրների փուլի, հարցազրույցի անցկացման ժամանակի, վայրի, ինչպես նաև նոտարների թեկնածուների որակավորման ստուգման ընթացակարգային հարցերի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի դիմողներին` ներկայացված էլեկտրոնային փոստով, ինչպես նաև կհրապարակվի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am): Հետադարձ ծանուցմամբ էլեկտրոնային եղանակով ծանուցումից բացի այլ միջոցներով ծանուցումներ չեն իրականացվելու: Դիմումների ներկայացման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հանձնաժողովի քարտուղար` Անի Գալստյանին, (010)59-40-75 հեռախոսահամարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր