00:00:00

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել

11:59, 02 մարտ 2021 Իրավական

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել:
 Այս մասին խորհրդարանի մարտի 2-ի նիստի ընթացքում հայտնեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: «Քիչ առաջ ինձ փոխանցեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գրությունն այն մասին, որ երեք թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել, ինչն անհնար է դարձնում հարցի քննարկումը, որովհետև Ազգային ժողովը պետք է երեք թեկնածուներից ընտրություն կատարի»,- ասաց Միրզոյանը: ԱԺ նախագահը նշեց, որ հարցի քննարկումը պետք է հետաձգվի: Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնի համար առաջադրվել էին Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր