Մարտի 1-ին, ժամը 21։18-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Գյումրի ավտոճանապարհին՝ Գեղաձորի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Զ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, կողաշրջվել եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում: