00:00:00

Խոշոր հրդեհ Շահումյան փողոցի տներից մեկում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

21:09, 01 մարտ 2021 Պատահարներ

Մարտի 1-ին, ժամը 17։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17։45-ին, մարել՝ 18։29։ Շահումյան փողոցում այրվել են երկու տների տանիքների կառուցատարրեր (150 քմ և 200 քմ)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր