00:00:00

Անիի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ լիրիկա հոգեներգործուն դեղահաբեր են հայտնաբերվել

14:57, 01 մարտ 2021 Իրավական

Փետրվարի 22-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան, որոնք իրացրին նույն օրը։ Կասկածվողը հայտնաբերվեց Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցում ու բերման ենթարկվեց ոստիկանության Անիի բաժին։ Գյումրիում բնակվող 48-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին լիրիկա հոգեներգործուն դեղահաբեր, սպիտակ փոշենման զանգված և այլն։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք իր օգտագործման համար են, ձեռք էր բերել անցած տարվա դեկտեմբերին՝ Գյումրիում։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր