00:00:00

Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 5-րդը և դեռևս Հայաստանի դրոշի ներքո է

18:36, 01 մարտ 2021 Սպորտ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է մեկ հորիզոնականով: Մարտի ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 5-րդն է: Նախորդ ամիս նա զբաղեցնում էր 6-րդ հորիզոնականը: Թեպետ օրեր առաջ Արոնյանը հայտարարել էր, որ հեռանում է Հայաստանից, սակայն ՖԻԴԵ-ի աղյուսակում նա դեռևս ներկայացնում է Հայաստանը: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 54-րդն է, Հրանտ Մելքումյանը` 77-րդը: Դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Երկրորդը ԱՄՆ-ից Ֆաբիանու Կարուանան է, իսկ եռյակը եզրափակում է Դին Լիժենը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր