00:00:00

Ավտովթար Զովունիում. բախվել են Toyota-ն ու ВАЗ 2101-ը. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ

17:59, 28 փետրվար 2021 Պատահարներ

Երեկ՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում Զովունի գյուղի 1-ին փողոցում բախվել են Եղվարդի բնակիչ, 27-ամյա Ռոման Պետրոսյանի վարած  Toyota մակնիշի և Երևանի բնակիչ, 39-ամյա Արթուր Հայրապետյանի վարած  ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հայրապետյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղբարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի   շտապօգնության բրիգադի կողմից  տեղում առաջին բուժօգնութունն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական  աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Միշա Ստեփանյանը, ում կողմից  փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ  Ա Հայրապետյանը եղել է ոչ սթափ ( խմած): Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր