00:00:00

Դիլիջանի քրեական հետախույզները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

21:58, 27 փետրվար 2021 Իրավական

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 26-ին բաժին են հրավիրել Հաղարծին բնակավայրի բնակիչ երկու տղամարդկանց: Բացատրական աշխատանքի շնորհիվ նրանցից մեկը խոստովանական բացատրություն է տվել, որ փետրվարի լույս 26-ի գիշերը Պարզ լիճ տանող ճանապարհից ապօրինի հատել է թաց կանգուն հաճարենիներ և տեղափոխել իր տան բակ: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Վնասի չափը պարզվում է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր