00:00:00

Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով. ԵՄ

21:19, 25 փետրվար 2021

Եվրոպական միությունը շատ ուշադիր հետևում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵՄ-ի կայքէջը: «Մենք խնդրում ենք բոլոր գործող անձանց պահպանել հանգստություն և խուսափել ցանկացած հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա էսկալացիայի։ Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներին ու գործընթացներին խիստ համապատասխան ։ ՀՀ Սահմանադրությամբ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության տակ: Ժողովրդավարական և սահմանադրական կարգի պահպանումը միակ միջոցն է, որի միջոցով Հայաստանը կարող է արդյունավետորեն լուծել իր առջև դրված խնդիրները »,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր