00:00:00

Պահանջում ենք զերծ մնալ արկածախնդրությունից և ընդունել Բանակի և ժողովրդի պահանջը․ Արցախի մի շարք կուսակցություններ

20:59, 25 փետրվար 2021

Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը՝  Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով: Այդ հայտարարությամբ Հայոց Բանակը վերստին փաստեց ժողովրդական լինելու և երկրի համար այս ծանր իրավիճակում պետականության հիմքերը պաշտպանելու իր պատրաստակամությունը: Բոլորս մտահոգված ենք Հայոց Բանակի պահանջից հետո Հայաստանի Հանրապետությունում ծավալվող իրադարձություններով և պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի  վարչախմբից զերծ մնալ արկածախնդրությունից և ընդունել  Բանակի և ժողովրդի պահանջը: Այս իրավիճակում ՀՀ մեր քույրերին և եղբայրներին, պետության ճակատագրով  մտահոգված քաղաքացիներին կոչ ենք անում մերժել քաղաքացիական բախումներ  հրահրող ազգադավ իշխանության սադրանքները և կանգնել Հայոց Բանակի ու Հայրենիքի փրկության շարժման կողքին: Նժարի վրա է դրված Արցախի, մեր Հայրենիքի և համայն հայության ապագան և միայն նոր իշխանությունների ու համազգային համախմբվածության մթնոլորտում կարելի է հասնել ճգնաժամի հանգուցալուծմանը: Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի  Կենտրոնական կոմիտե Արցախի Արդարություն կուսակցություն Արցախի Ժողովրդավարական կուսակցություն ք. Ստեփանմակերտ   25.02.2021թ.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր