00:00:00

ՊԵԿ-ը բացահայտել է պակաս հարկեր վճարելու դեպք

13:00, 25 փետրվար 2021 Իրավական

ՊԵԿ  քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ   ինտերնետային տիրույթում գրանցված  կայքը, որն իրենից ներկայացնում է տարբեր ապրանքների առուվաճառքի և ծառայությունների մատուցման կամ ստացման հայտարարությունների տեղադրման հարթակ, ունի նաև վճարովի ծառայություններ, որոնց դիմաց ստացվող գումարները հավաքագրվել են վճարային տերմինալների միջոցով և փոխանցվել են որոշ անհատ ձեռնարկատերերի բանկային հաշվեհամարներին: ՊԵԿ-ից հայտնում են, որ ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվել են հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված). շուրջ 233 մլն. դրամ լրացուցիչ հարկային պարտավորություններն ամբողջությամբ վերականգնվել են պետական բյուջե: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին՝ զերծ մնալ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր չներկայացնելու  կամ դրանցում կեղծ տվյալներ ներկայացնելու եղանակով հարկեր չվճարելու հանցավոր գործունեությունից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր