«Այսօր մտադիր եմ ստորագրել Պաշտպանության նախարարի գլխավորությամբ համապատասխան աշխատանքային խումբ ձեւավորելու որոշում։
Մենք այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ։ Համոզված եմ՝ երկկողմ փոխգործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում էլ ավելի կխորանա»,- գրել է Փաշինյանը։