00:00:00

Ոստիկանները բերման ենթարկեցին անհնազանդության ակցիա անող քաղաքացիներին

11:57, 25 փետրվար 2021 Իրավական

Երևանի տարբեր հատվածներում այսօր առավոտյան անհնազանդության ակցիաներ տեղի ունեցան: Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել էին մի քանի փողոց: Ոստիկանները բերման ենթարկեցին անհնազանդության ակցիա անող քաղաքացիներից մի քանիսին։ Մասնավորապես, փակվել են Մյասնիկյան պողոտան, Ազատության պողոտան: Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցները սկսեցին բարձրախոսով հայտարարել, որ այդ գործողությունները չեն բխում հավաքների մասին օրենսդրությունից եւ հորդորեցին բացել ճանապարհը: Բացի այդ, քաղաքացիները մտել են մետրոյի կայարաններից մեկը եւ «Նիկոլ դավաճան» վանկարկումներով թույլ չէին տալիս, որ գնացքի դռները փակվեն եւ այն շարժվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր