00:00:00

Կառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց Մառլեն Յոլչյանին

11:18, 25 փետրվար 2021

Կառավարության այսօրվա՝ փետրվարի 25-ի նիստում որոշում կայացվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել 1994 թվականին ծնված Մառլեն Արթուրի Յոլչյանին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե¬լիք¬ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու¬թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ: Մառլեն Յոլչյանը կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ ստանալով տարկետում,ընդունվել և շարունակել է գիտական, գիտահետազոտական գործունեությունը «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության» ինստիտուտում որպես  գիտաշխատող-մաթեմատիկոս: 2020 թվականի օգոստոսի 20-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 050 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Ինքնահամնկնող և գերզուգորդական հանրահաշիվներ» թեմայով: Աշխատում է «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության» ինստիտուտի «Մաթեմատիկական երկրաֆիզիկայի և երկրատեղեկատվության» լաբորատորիայում, որպես գիտական հետազոտող և իրականացնում է հետազոտություններ երկրաշարժերի կանխատեսման ոլորտում՝ օգտագործելուվ աբստրակտ հանրահաշվի ոլորտում իր  ատենախոսությունոււմ մշակված նոր մոտեցումները, դիսկրետ մաթեմատիկական վերլուծության հայտնի արդյունքները, ինչպես նաւ մեքենայական ուսուցման, կերպարների ճանաչման և արհեստական բանականության ժամանակակից, կլաստերիզացիայի նորարական ալգորիթմները: Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում: Այս որոշումը Յոլչյանին՝ որպես լավագույն մասնագետի, հնարավորություն կընձեռի գիտական, գիտատեխնիկական և գիտահետազոտական գործունեությունը ծավալելու նպատակով՝ շարունակել աշխատելու «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության» ինստիտուտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր