00:00:00

Տավուշի մարզում ձյուն է տեղում. Սյունիքում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

10:20, 25 փետրվար 2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Արթիկ-Ալագյազ և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տավուշի մարզում տեղում է ձյուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր