00:00:00

Լեհաստանը նոր սահմանափակումներ կկիրառի COVID-19-ի իրավիճակի վատթարացման հետ կապված

18:59, 24 փետրվար 2021

Լեհաստանում անցյալ օրվա ընթացքում տարվա սկզբից ի վեր կորոնավիրուսով ռեկորդային թվով հիվանդներ են հայտնաբերվել, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ադամ Նեձելսկին: «Ցավոք, իրավիճակը լավ չէ: Առավոտյան տվյալները ցույց են տվել, որ մենք անցել ենք 10 հազարի սահմանը (օրական վարակվածների): Ճշգրիտ տվյալն է՝ 12 146 նոր դեպքը», - ասել է Նեձելսկին՝ լեհական հեռուստատեսության եթերում: Այս կապակցությամբ նա նշել է, որ չորեքշաբթի կհայտարարվի նոր սահմանափակումների մասին: «Մենք շարժվում ենք դեպի Լեհաստանի հարավային սահմանի երթևեկության սահմանափակում՝ Սլովակիայում և Չեխիայում համաճարակային իրավիճակի պատճառով: Մենք ցանկանում ենք նաև կանխել շարֆերի և պլաստմասե վահանների օգտագործումը՝ որպես դիմակների փոխարինում», - ասել է նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր