00:00:00

Ողբերգական դեպք Արմավիրի Դաշտ գյուղում. Ստորին Հրազդան ջրանցքում հայտնաբերվել է տղամարդու դի

17:03, 24 փետրվար 2021 Պատահարներ

Արմավիրի մարզում, այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ Սուսաննա Ասատրյանը տեղեկություն է ստացել, որ Դաշտ գյուղի ջրանցքում դի կա։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, փրկարարները ճոպանի միջոցով, գյուղացիների օգնությամբ, Ստորին Հրազդան ջնացքից դուրս են բերել տղամարդու դի։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր