00:00:00

Վերջին երկու ամսում համայնքներին է հատկացվել ևս 296 միլիոն 395 հազար դրամի տեխնիկա

16:28, 24 փետրվար 2021

ՀՀ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն ակտիվորեն շարունակվում է նաև այս տարի։ Հայաստանի միավորված համայնքները վերջին երկու ամսում ստացել են 296 միլիոն 395 հազար դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա։ Մեծավան` մեկ գրեյդեր, արժեքը` 37 միլիոն 795 հազար դրամ և մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, արժեքը՝ 34 միլիոն 400 հազար դրամ։ Կապան` մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, արժեքը` 34 միլիոն 400 հազար դրամ։ Մարմաշեն՝ մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, արժեքը` ՝34 միլիոն 400 հազար դրամ։ Ալավերդի` մեկ էքսկավատոր, արժեքը՝ 34 միլիոն 200 հազար դրամ և մեկ մարդատար մեքենա, արժեքը` 6 միլիոն 900 հազար դրամ։ Ակունք` մեկ էքսկավատոր, արժեքը՝ 34 միլիոն 200 հազար դրամ։ Անի՝ երկու աղբատար մեքենա ետևի բարձիչով, արժեքը՝ 41 միլիոն 800 հազար դրամ (Երկուսը միասին) և մեկ կոյուղի մաքրող մեքենա, արժեքը՝ 19 միլիոն 400 հազար դրամ։ Շողակաթ՝ մեկ ինքնաթափ մեքենա, արժեքը՝ 18 միլիոն 900 հազար դրամ։ Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսական մասնակցությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր