00:00:00

Արցախի ԱԺ-ում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու նախաձեռնության շուրջ լսումներ կկազմակերպվեն

14:54, 24 փետրվար 2021

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սույն թվականի մարտի 2-ին՝ ժամը 10-ին, Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում  կազմակերպում է «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Շահագրգիռ կազմակերպություններին, անհատներին և մասնագետներին հրավիրում ենք մասնակցելու խորհրդարանական լսումներին: Լսումների վերաբերյալ տեղեկատվության, անցկացման ձևաչափի, մասնակիցներիի տվյալների, ինչպես նաև ելույթի հայտի համար խնդրում ենք զանգահարել ( 047)95 09 24 հեռախոսահամարով մինչև ս.թ. փետրվարի 28-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր