00:00:00

«Իմ քայլը». Բանակի վերակազմավորման գործընթացում Ռուսաստանի ներգրավվածությունը բավական ծանրակշիռ է

14:45, 24 փետրվար 2021

Այսօր հայկական բանակի վերակազմավորման գործընթացում մեր ռազմավարական գործընկերոջ ներգրավվածությունը բավական ծանրակշիռ է: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նա նշեց, որ չի պատրաստվում թվեր եւ կոնկրետ ոլորտներ նշել: «Դա թույլ է տալիս պահպանել հրադադարի ռեժիմը, ինչպես նաեւ զբաղվել բանակի վերակազմավորման գործընթացով եւ շատ այլ հարցերով, որոնք շուտափույթ լուծում են պահանջում»,-նշեց նա: Սակայն պատգամավորը խոստովանեց, որ հրադադարի ռեժիմի պահպանումը թույլ է տալիս վերակազմավորել բանակը լավագույն դեպքում 5 տարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր