00:00:00

Տպավորություն է, որ վարչապետի և լրագրողի աթոռներն զբաղեցնող զրուցակիցները չգիտեն՝ ինչի մասին են խոսում. Սենոր Հասրաթյան

13:57, 24 փետրվար 2021

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցում հնչեցրած մտքին, որ «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Հասրաթյանը Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Վարչապետի աթոռն զբաղեցնողն ասում է. -«Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով: Լրագրողի աթոռն զբաղեցնողը հետաքրքրվում է՝ -Այդպե՞ս էլ է լինում... Վարչապետի աթոռն զբաղեցնողը պատասխանում է. -Չգիտեմ: Լրագրողի աթոռն զբաղեցնողը եզրափակում է՝ -Հետաքրքիր նորություն էր: Տպավորություն է, որ վարչապետի և լրագրողի աթոռներն զբաղեցնող զրուցակիցները՝ չիմանալով, թե ինչի մասին են խոսում, այդուհանդերձ, իրենց պատկերացմամբ, հանրագումարում ունենում են «հետաքրքիր նորությունով» հագեցված «երկխոսություն...» Իսկ լսարանն ունենում է այն, ինչ ունի այսօր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր