00:00:00

«Մենք այսօր 2 բուհ վերցրեցինք». Ակցիայի մասնակիցները մտնում են լսարաններ, որտեղ դասապրոցես է ընթանում

13:15, 24 փետրվար 2021

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները մտան Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գասպարյանի աշխատասենյակի ընդունարան: Այստեղ ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց. «Ռեկտորին փոխանցեք. «Հայրենիքի փրկության շարժումը» պահանջում է, որ բոլոր գիտակից ու արժանապատիվ քաղաքացիները միանան շարժմանը»: Դա ասելուց հետո նրանք դուրս եկան ընդունարանից: Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ թեեւ իրենց թույլ չէին տալիս մտնել բուհի տարածք, սակայն իրենք արդեն մտել են, որովհետեւ «Հայաստանում իշխանությունն արդեն պատկանում է արժանապատիվ հայ ժողովրդի արժանապատիվ հայ երիտասարդներին: Մենք փորձեցինք այցելել ռեկտորին, պրոռեկտորներին, որ հասկանանք, թե ինչու թույլ չեն տալիս երիտասարդները մտնել բուհի տարածք, բայց նրանք այստեղ չեն: Ակցիայի մասնակիցները մտնում են լսարաններ, որտեղ դասապրոցես է ընթանում եւ կոչ են անում միանալ իրենց պայքարին՝ հեռացնելու այս իշխանություններին: Ներկաներից մեկը գրատախտակին գրեց «Նիկոլ դավաճան»: Քիչ անց նրանք դուրս եկան Տնտեսագիտական համալսարանի շենքից: «Մենք այսօր 2 բուհ վերցրեցինք, երկու բուհ մտանք եւ արձանագրեցինք, որ բազմաթիվ ուսանողներ, դասախոսներ միանում են մեր պայքարին: ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը համաձայնեց, որ պետք է իշխանությունները հեռանան: Մենք ցանկացած շենք, ցանկացած կռույց երբ ուզենանք, կմտնենք եւ դուրս կգանք: Թող գան ու կրակեն մեր վրա: Մեզ կրակոցներով ու բերդերով չեն կարող վախեցնել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր