00:00:00

Ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

21:25, 23 փետրվար 2021 Իրավական

Ոստիկանության Տավուշի բաժնում օպերատիվ տվյալ էր ստացվել, որ Մովսես գյուղի մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք ունի: Տվյալը ստուգվեց փետրվարի 16-ին: Բաժնի թույլտվության ավագ տեսուչը կեսօրին մոտ այցելեց որսորդմիության անդամ, 69-ամյա տղամարդուն, ստուգման ենթարկեց զենքի պահպանման մետաղյա պահարանը և հայտնաբերեց անօրինական պահվող փողը կարճեցված մեկփողանի որսորդական հրացան ու սվին-դանակ: Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածը ձեռք է բերել Արցախյան առաջին պատերազմի տարիներին: Որսորդմիության անդամը պարտավոր էր իմանալ հրազենի հետ կապված ամեն օրենք ու կարգ: Հաստատ գիտեր նաև, որ նման արարքի համար օրենքը նախատեսում է իրավական հետևանքներ, ինչից խուսափելու համար պարզ ու տրամաբանական մեկ քայլ կա` զենք-զինամթերքը կամավոր հանձնել: Հենց այդպիսի տրամաբանական վերաբերմունք է ակնկալում ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերք ունեցող մեր բոլոր քաղաքացիներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր