00:00:00

Ավտովթար Երևանում. առանց համարանիշների Nissan-ը բախվել է Lexus-ին և դիմել փախուստի

22:23, 26 ապրիլ 2018 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Բաղրամյան փողոցում Nissan March մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան բախվել է Lexus մակնիշի 35 QV 797 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է Lexus-ի վարորդի, ինչպես նաև ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Nissan մակնիշի ավտոմեքենայի համարանիշներն ու վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր