00:00:00

Ի աջակցություն ցուցարարների՝ դուրս եմ գալիս ոստիկանության հասարակական խորհրդի կազմից. Տաթեւ Այվազյան

18:23, 23 փետրվար 2021

Armday.am լրատվական կայքի տնօրեն Տաթև Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավաճա´ն խզբզանք, դու´ չես տիրապետում իրավիճակին, դու´ չունես այլևս  իշխանություն այս երկրում և անգամ քո աշխատասենյակում: Ի աջակցություն ցուցարարների ես դուրս եմ գալիս ոստիկանության հասարակական խորհրդի կազմից: Այդ կառույցը այլևս պատկանում է կապիտուլյանտ դավճանին, իսկ իր քմահաճույքները բավարարողները, գործընկերներիս նկատմամբ բռնի ուժ կիրառողները, պատվերով «մարդ ծեծողները» թուրքի հպարտություն են: Այսօր ոստիկանության դրսևորումները պարզապես խայտառակություն էին,եթե լինեմ հակիրճ: Երևանի կենտրոնում բիրտ ուժ կիրառելով և բերման ենթարկելով տասնյակ  հայրենասեր հայորդիների, ընդդիմության, ինչպես նաև լրագրողների: Ցուցումը մեկն էր` վախեցնել հայրենասեր հասարակությանը և ընդդիմությանը, բայց այդպես էլ չհաջողվեց որևէ ձևով ընկճել այն մարդկանց, ովքեր հանուն բզկտված հայրենիքը փրկելու համար են այսօր պայքարի ելել: Հ.Գ Տուն մտնելուց  ձեր կանանց ու երեխաներին կպատմեք, որ հայրենիքը թուրքին վաճառածին եք պաշտպանում և դրա դիմաց ստանում աշխատավարձ: Ձեր երեխաները ամեն օր պետք է գիտակցեն, որ դուք ծառայում եք թուրքին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր