00:00:00

Արցախի ԱԱԾ-ն նոր տնօրեն ունի․ Արայիկ Հարությունյանը նրան ներկայացրել է աշխատակազմին

17:21, 23 փետրվար 2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին այցելել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենք և աշխատակազմի պատասխանատուներին ներկայացրել նորանշանակ տնօրեն Աշոտ Հակոբջանյանին և նրա առաջին տեղակալ Արարատ Մելքումյանին: Արայիկ Հարությունյանն ԱԱԾ ղեկավար կազմի հետ հանդիպմանն անդրադարձել է Հանրապետության ներքին և արտաքին հիմնական մարտահրավերներին, նախանշել անելիքները՝ համոզմունք հայտնելով, որ ծառայությունն ունի բավարար ներուժ իր առջև դրված խնդիրները պատվով կատարելու համար: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր