00:00:00

Երեւանում շարունակվում է Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը

13:01, 23 փետրվար 2021 Իրավական

Փետրվարի 23-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դատավարությունը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ այլոց գործով: Նախորդ նիստը փետրվարի 16-ին ընդհատվել էր ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Էլ ավելի վաղ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը: Հիշեցնենք, որ այժմ խափանման միջոց է ընտրվել կալանքի տեսքով, այն փոխարինվել է գրավի դիմաց ազատ արձակմամբ: Դատարան նաեւ միջնորդություն է ներկայացվել նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին Ռուսաստանի Դաշնություն մեկնելու թույլտվություն տրամադրելու համար: Դատարանը դեռ չի հասցրել քննել այն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր