00:00:00

Ոստիկանները փորձում էին բերման ենթարկել Իշխան Սաղաթելյանին, նրա դեմքից արյուն էր հոսում (տեսանյութ)

12:40, 23 փետրվար 2021 Իրավական

Այսօր անհնազանդության ակցիայի ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց, և ոստիկանները փորձեցին բռնի ուժով բերման ենթարկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, սակայն նրան հաջողվեց դուրս պրծնել ոստիկանների ձեռքից և հեռանալ ակցիայի տարածքից։ Նրան հետապնդեցին ոստիկանները և կրկին փորձ արեցին բերման ենթարկել։ Ինչպես նկատելի էր, Իշխան Սաղաթելյանի դեմքից արյուն էր հոսում։ Ի վերջո նրան բերման չենթարկեցին։ Նշենք, որ Կառավարության մասնաշենքերի մոտից  Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 25 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։ Հիշեցնենք, որ այսօրվա ակցիայի մասին ընդդիմությունը հայտարարել էր երեկ, նշելով, որ Փաշինյանը Կառավարության թիվ 3 մասնաշենք է գնալու և պետք է արգելել նրա տեղաշարժը: Մինչև ակցիայի մեկնարկը շենքերը շրջափակվել էին ոստիկանության բազմաթիվ ծառայողներով, որոնց պաշտպանությամբ էլ Փաշինյանն այցելեց Կառավարության 3-րդ մասնաշենք:   https://www.youtube.com/watch?v=fF2yOQC83hI&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր