00:00:00

Անհայտ անձինք վթարել են Շորշոր-Երևան ջրատարը․ վաղը ջրանջատումներ կլինեն

22:13, 22 փետրվար 2021 Պատահարներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ փետրվարի 22-ին ժամը 20.00-ի սահմաններում Երևան - Աշտարակ մայրուղու հարևանությամբ անհայտ անձանց կողմից վթարվել է Շորշոր – Երևան մայրուղային ջրատարը: Նշված վթարի վերացման աշխատանքների հետ կապված, փետրվարի 23-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Հաղթանակ թաղամասի, Սիլիկիան թաղամասի 4-13 փողոցների, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի և Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 5-րդ փողոցի՝ իր նրբանցքներով ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր