00:00:00

Իրանցի մարզիկն իր մեդալը նվիրել է պատերազմում զոհվածի ընտանիքին․ լուսանկարներ

19:34, 22 փետրվար 2021

Կիոկուշին կարատեում հարգանքն ու ընկերությունը ազգություն չեն ճանաչում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2017թ․-ին Հայաստանում անցկացված Կիոկուշին կարատեի Հայաստանի 12֊րդ բաց առաջնության ոսկե մեդալակիր իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը, ի նշան հարգանքի, իր մեդալը նվիրել էր 2020թ․-ի Արցախյան պատերազմում նահատակված ՀԿԿՖ-ի մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին։ Այսօր ՀԿԿՖ նախագահ Անդրանիկ Հակոբյանը, Արթուր Սուքիասյանի ընտանիքի անդամներն ու իրանցի մարզիկը հարգանքի տուրք մատուցեցին Եռաբլուր պանթեոնում հանգչող զինվորների հիշատակին, որտեղ Անդրանիկ Հակոբյանն ի պատասխան իրանցի մարզիկին հանձնեց 2018թ․-ին Երևանում կայացած Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնության պատվո ոսկե մեդալը, որին Ահմադ Բաղերիփուրը շատ էր ձգտում արժանանալ, սակայն պարտվել էր 3-րդ մենամարտում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր