00:00:00

Մեղրիի համայնքապետի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

18:46, 22 փետրվար 2021

Այս դժվարին օրերին բոլորին մաղթում եմ բազմապատկված ուժ ու եռանդ։ Լավատեսությամբ և երախտագիտությամբ՝ Մարիամ... Սիրելիք, գործընկերներ և լրագրողներ, կցանկանայի տեղելացնել, որ աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և մարտի մեկից չեմ համարվելու Մեղրիի համայնքապետարանի/համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մարիակ Ծատրյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պատճառը բնակությանս վայրի փոփոխությունն է՝ Երևան։ Շնորհակալություն եմ հայտնում համայնքի ղեկավար պրն. Մխիթար Զաքարյանին ՝ մասնագիտական ազատություն տալու և վստահելու համար , համայնքապետարանի աշխատակազմին և լրագրողներին 4 տարիների կոնստրուկտիվ ու առողջ համագործակցության համար։ Իրապես, ՏԻՄ ոլորտում աշխատելը, համայքնի բնակչին մոտ կանգնելը, խնդիրների վերհանումն ու բարձրաձայնումը, դրանց լուծման ուղիների որոնումն ինձ համար պատվաբեր աշխատանք էր և մեծ փորձ։ Ցավ եմ ապրում, որ Մեղրիի համար էս կարևոր օրերին ես նրա կողքին չեմ։ Նոր աշխատանքի փնտրտուքի մեջ եմ և բաց եմ առաջարկների քննարկման ու համագործակցության համար։ Այս դժվարին օրերին բոլորին մաղթում եմ բազմապատկված ուժ ու եռանդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր